Mitsubishi Pajero-ն «Մեգամոլ» ԱԿ-ի կայանատեղիում վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան երիտասարդի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

66b398c9aeee9c459ec89209169c9362.jpg

Ժամը 12։00-ի սահմաններում Գայի պողոտայում «Մեգամոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Opel մակնիշի ավտոմեքենայից իջնող 20-25 տարեկան տղա հետիոտնի։ Գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը նախ տեղում առաջին օգնությունն է ստացել Mitsubishi Pajero-ի վարորդի կողմից, ապա շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։  Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենարկվածի ինքնությունը։ 

--00--ԶՀ