Հրազդանում վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն և փախուստի դիմել․ վնասազերծել են պարեկները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Screenshot_4

Այսօր՝ հոկտմեբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա և Օգոստոսի 23 փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վիրավորին թողնելով անօգնական վիճակում, դեպքի վայրից դիմել է փախուստի: Վիրավորը ծայրահեղ ծանր ախտրոոշմամբ տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ, կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:

Մինչ դեպքի վայրը սահմանազատել և ծառայություն էին կատարում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները, գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ, նույն վաշտի պարեկ Դավիթ Ասատրյանն ու կրտսեր պարեկ Արման Սամեյանը օպերատիվ տեղեկություններ են ստանում, թե վրաերթ կատարած ու փախուստի դիմած ավտոմեքենան որ ուղղությամբ է շարժվել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ