Տեսախցիկն արձանագրել է Հրազդանում մահվան ելքով վրաերթի պահը, վարորդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9,  24 News

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները հայտնաբերել են նոյեմբերի 7-ին Հրազդան քաղաքում 61-ամյա Թելման Ղ-ին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է աղբյուրը, վրաերթ կատարողը եղել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ժորա Ե-ն, ով եղել է ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով։ Նրան հայտնաբերել են Ջրառատ թաղամասի «Կակոյի մոստ» կոչվող վայրից։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ողբերգական վրաերթի պահը, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից։ 

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ նոյեմբերի 7-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 20:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայի միկրոշրջան թաղամասում վրաերթի էր ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի:  Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր:    

--00—ՄՀ