Հրազդանի ոստիկանները բնակարանային գողության և գողության փորձի 2 դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Ապրիլի 15-ին՝ ժամը 21-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի բնակարաններից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկված է: Ամենայն հավանականությամբ, փորձել էին տնից գողություն անել:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց` տանտերերն արտասահմանում են, իսկ հյուրասենյակի պատուհանի ճաղավանդակը զոդման հատվածից պոկված է:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Մայիսի 19-ին նշված բնակարանից, գողություն կատարելու կասկածանքով, Հրազդան քաղաքի Րաֆֆու փողոցից ոստիկանության Հրազդանի բաժին բերման ենթարկվեց նույն փողոցի 36-ամյա մի բնակիչ:

Նա խոստովանել է, որ ապրիլի սկզբին տեղահան է արել պատուհանի ճաղավանդակը և բնակարանից հափշտակել թանկարժեք ալկոհոլային խմիչքներ:

Միջոցառումներ են ձեռնարկվում` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Իրավապահները պարզել են նաև, որ կասկածվողն ապրիլին նույն շենքի մեկ այլ բնակարանից ևս նույն եղանակով փորձել է գողություն անել, սակայն ինչ-ինչ պատճառով գործն ավարտին հասցնել չի կարողացել:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Live

Լրահոս