Առինջի կամարի մոտ բախվել են 2 Mercedes-ներ, կա 6 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

նկար

Դեկտեմբերի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմանում Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի հարևանությամբ, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմենքենաներ, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցեր։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հրշեջ-փրկարարները վիրավորներից մի քանիսին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սպասում են՝ քննիչն ավարտի վթարի վայրի զննությունը, որպեսզի կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

--00—ԼՄ