Առինջի կամարի մոտ բախվել են Nissan X-Trail-ը, Toyota Corolla-ն, Toyota Camry-ն և մեկ այլ Nissan

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

վթ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։35-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Առինջի կամարի մոտ, բախվել են 37-ամյա Վարդան Ստեփանյանի վարած Toyota Corolla մակնիշի, 45-ամյա Վահե Հակոբյանի վարած Nissan X-Trail մակնիշի, 31-ամյա Արամ Ավդալյանի վարած Toyota Camry մակնիշի և 30-ամյա Կարեն Սերոբյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արթուր Գրիգորյանն ու Արթուր Հակոբյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ