Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ռուսական գազ

Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:

Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն։

--00--ԱՀ