Ավստրիական բանակը դադարեցրել է որոնողափրկարարական աշխատանքները Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

260537653_0_131_2001_1131_1240x0_80_0_0_a09dfbe1654d14c8fe9dc5586701452f

Ավստրիական բանակը դադարեցրել է որոնողափրկարարական աշխատանքները Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում՝ զինված ավազակախմբերի կողմից հրազենի կիրառմամբ զինվորականների կյանքին սպառնացող վտանգի պատճառով։ Այս մասին հայտնել է ավստրիական բանակի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Փրկարարական գործողության ակնկալվող հաջողությունը համարժեք չէ անվտանգությանը սպառնացող վտանգի հետ»,-ԱՊԱ-ին ասել է փոխգնդապետ Պիեռ Կուգելվայսը:

«Թուրքիայում խմբավորումների միջև բախումների աճ է նկատվում։ Հաղորդվում է, որ կրակոցներ են հնչել»,-հավելել է նա՝ նշելով, որ զինվորականների վրա ուղիղ հարձակումներ չեն եղել։

Զինվորականների վերադարձը Ավստրիա նախատեսված է հինգշաբթի օրը։

--00—ՅՄ