Դավթաշենում տատիկը սխալմամբ աղբամանն է նետել իր 70 հազար դոլարը․ Armlur.am

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

24682954_0_0_1601_901_600x0_80_0_0_4950599bd52c7a1559656b499df28bfe

Օրերս ուշագրավ դեպք է եղել Երեւան քաղաքում: 70 տարեկան տատիկը զանգահարել է իրավապահներին եւ հայտնել, որ Դավթաշեն վարչական շրջանի աղբամաներից մեկում սխալմամբ աղբի հետ թափել է իր 70 հազար դոլարը: Տատիկը իրավապահներին հստակ մատնանշել է, թե կոնկրետ որ փողոցի, որ վայրում է գցել աղբը․ գրում է armlur.am-ը:

Իրավապահները կնոջ ահազանգին ընթացք են տվել, գնացել են նրա բնակարան, զրուցել են նրա հետ եւ նրա այդ հայտարարությանը խիստ կասկածանքով են վերաբերվել, սակայն զբաղվել են կնոջ ահազանգով:

Ավելի ուշ, ստուգել են Դավիթաշեն վարչական շրջանի աղբամանը եւ տեսել են, որ այնտեղ գումար չկա: Որոշ ժամանակ անց ստուգվել են աղբամանի տարածքում գտնվող տեսախցիկներ: Տեսախցիկների ստուգման ընթացքում նկատել են մի տղամարդու, որը մոտեցել է աղբամանին եւ փնտրել է ուտելիք և հագուստ, որից հետո աղբամանից հանել է մի տոպրակ եւ հեռացել: Ոստիկանություն դիմած տատիկը հետաքննիչներին հայտնել է, որ հենց այդ տոպրակի մեջ էլ գտնվել է իր 70 հազար դոլարը: Արդյունքում ոստիկանները գտել են տղամարդուն եւ նրա բնակարանից հայտնաբերել են 70 հազար դոլարը:

Իսկ թե 70 տարեկան տատիկին որտեղից այդ գումարը, միգուցե կպարզեն իրավապահները:

--00—ՅՄ