Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

756730734820228

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է 5 մարդ, 22-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով TRT Haber հեռուստաալիքին։

«Նախնական տվյալներով՝ Դիարբեքիրում մարդատար ավտոբուսի շրջվելու հետևանքով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, տուժել է 22 մարդ»,-հաղորդում է հեռուստաալիքը։

Նշվում է, որ հորդառատ անձրևի պատճառով վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։

--00—ՅՄ