Թբիլիսիում ոստիկան է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Screenshot 2023-01-09 122228

Երեկ՝ հունվարի 8-ի առավոտյան, հավանաբար լուսադեմին, Թբիլիսիում ոստիկան է սպանվել։ Ըստ տեղեկության՝ միջադեպի առնչությամբ մեկ մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Սպանության մասին տեղեկությունը հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ)։

ՆԳՆ փոխանցմամբ, հետաքննություն է սկսվել Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են դիտավորությամբ սպանությանը և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելուն, պահելուն և կրելուն։

Ըստ առկա տեղեկությունների՝ ձերբակալվածը նախկին ոստիկան է։

--00—ՅՄ