ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրում է․
«Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետին, որն օրեցօր խորանում է։
Արցախն ու արցախցին անդրդվելի են հայրենիքում ապրելու իրենց անքակտելի իրավունքի համար մղվող պայքարում։
Շնորհակալ եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների խորհրդարաններին, բոլոր օտարերկրյա պաշտոնյաներին, ովքեր անտարբեր չեն Արցախի ճակատագրի նկատմամբ, որ լսել են Արցախի ձայնը, արձագանքել և իրենց կողմից բարձրացրել են խնդիրը։
Հուսով եմ, որ նաև միջազգային հանրության կողմից շարունակվող ճնշումների շնորհիվ Արցախն արագ կհաղթահարի այս ճգնաժամը»։
--00--ԱՀ