Մի կողմից թուլամիտ ու գավառամոլ ընդդիմությունը, մյուս կողմից` դավադրագիծ ու թունավոր վարչակազմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

ռուբեն-վարդանյան

Տղամարդկային սկիզբը վտարված է հայ քաղաքական դրսևորումից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմաբան, հրապարակախոս Ռուբեն Վարդանյանը։

«Մի կողմից թուլամիտ, գավառամոլ ու անդամալույծ ընդդիմությունը, մյուս կողմից` դավադրագիծ, կեղծադեմ, թունավոր վարչակազմը։ Երկուսի համար «որքան վատ այնքան լավ» դեվիզը կենսական նշանակություն ունի, երկուսն էլ խաղում են թուլության վրա։

Մնացածը էական չէ, քանի որ ազդեցություն չունի։

Այսպես մաշվում է ժամանակը, տրոհվում են հնարավորությունները, ոչնչացվում է ներկան։ Եվ հարցը ոչ թե ստրատեգիական լուծումների, խնդիրների առաջադրումների, ծրագրերի ու գաղափարների մեջ է, այլ` թասիբի։ Ստորաքարշ չապրելու վճռականության։

Անկախության առաջին տարիներին համապետական այդ պատիվը կար, հետո տեղ զբաղեցրեց միֆը, այսօր թևածում է` ամպագոռգոռ պոպուլիզմը։

Իրականում մենք մեզ ներսից վաղուց էինք կերել։

Բայց պարզվեց, որ գոյապահպանման բնազդն էլ չկա, որովհետև կատաստրոֆան սթափության և ոգեղենության վերագտման խթան պիտի լիներ, ինչը չեղավ։

Եվ շարունակվում է բառադիության հաղթարշավը` համատարած անտրամաբանական ուրախության ներքո, լեգիտիմ կործանման ակնկալիքով»։

--00—ՅՄ