Վարդենյանց լեռնանցքում բուք է, այն փակ է բեռնատարների համար, Քաջարան-«Մեղրու սար»-ին մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

մառախուղ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը Արագածոտնի մարզի տարածքում դժվարանցանելի է։

Գեղարքունիքի մարզի, Թորոսգյուղ-Վարդաղբյուր, Գորայք-Սիսիան, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։

--00—ԼՄ