ՌԴ դեսպանը Գեղարքունիքում է. մարզպետի հետ խոսել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

334946957_554666869978771_6029014880696027995_n

Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ով աշխատանքային այցով ժամանել է մարզ։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս երկու մարզերի համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության և կենսական նշանակության այլ ոլորտներում, ինչն էլ կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:

Մարզպետը ՌԴ դեսպանին ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը և դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։

--00—ՅՄ