Խաչատուրովին կալանավորում են մի սարքովի գործով, որի վաղեմության ժամկետը մի քանի ամսից լրանալու է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

image_750x_64131a7a0dc6f.jpg

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերաքննիչի դատավոր ու քպ-ական բդխ-ի անդամ Մակյանը որոշեց բեկանել առաջին ատյանի որոշումը և կալանավորել գեներալ Գրիգորի Խաչատուրովին։ Մի սարքովի գործով, որով մի քանի ամսից լրանալու է վաղեմության ժամկետը…

Դե ինչ, սպասենք՝ տեսնենք, թե ինչ պաշտոն են տալու ԲԴԽ նշված անդամին՝ քպ-ահաճո որոշում կայացնելու համար։

Որպես իրավապաշտպան՝ ես կարծում եմ, որ նա լիովին «արժանի է» հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնին»։ 

--00—ԶՀ