Պարադոքս է, բայց ռուսատյաց Փաշինյանի օրոք Հայաստանն աննախադեպ կախված է Ռուսաստանից. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Որքան էլ որ տարօրինակ է, բայց ռուսատյաց Փաշինյանն ու նրա թիմը բերել են մի այնպիսի իրավիճակի, որ Հայաստանն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից։ Այս մասին 24News-ի "Регион и мы" ռուսալեզու հաղորդման շրջանակներում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մինչև Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում երբեք չի եղել այդքան ռուսատյաց ու այդքան Ռուսաստանից կախված իշխանություն։ Իրենք կլինիկական ռուսատյացներ են, սակայն Հայաստանը երբեք այդքան կախված չի եղել Մոսկվայից։ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերը փաստորեն դարձել են ՌԴ-ի կոմպետենցիայի հարց», - նկատեց Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ