Նորամարգում «Opel»-ը բախվել է ծառին և ընկել ջրատարը․ վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

նկար

Ապրիլի 17-ին՝ ժամը 23:30-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ազատության փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1999 թ.) բախվել է ծառին և ընկել ջրատարը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով։ 

Փրկարարները վարորդին պատգարակով մոտեցրել  են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի ԲԿ»:

--00—ԼՄ