Նորամարգում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

նկար

Փետրվարի 14-ին՝ ժամը 04։22-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։31-ին, մարվել՝ 04։42-ին։ Այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա։

--00—ԼՄ