«Mercedes-Benz»-ը բախվել է սյանը, ապա՝ ծառին և բռնկվել. 3 մոխրացած դի են գտել հրդեհը մարելուց հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

հրդեհ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20:48-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ ծառին և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։17-ին, մարվել՝ 22։28-ին։

Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են երեք այրված դի։ Ուղևոր Ա․ Ն-ն այրվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

--00—ԼՄ