Էջմիածնի շենքերից մեկի բակում «Mazda 6» է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Հրդեհ Պռոշյան գյուղ

Հունիսի 11-ին` 03:59-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։22-ին, մարվել` 04։35-ին: Այրվել է «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի և կողային հատվածը՝ մասամբ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

--00—ԼՄ