Երևանում բախվել են Toyota Camry-ն ու Mazda 6-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

․

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ»-ի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Հարություն Ա.-ի վարած Mazda 6 մակնիշի և 40-ամյա Վահե Հ.-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Mazda-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 67-ամյա Էդիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք:

Փաստի առթիվ կողմից նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Mazda-ի վարորդի հայրն է:

--00--ԱՀ