Հրդեհ Նորամարգ գյուղում, այրվել է անասնագոմի տանիքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

գ

Մարտի 3-ին, ժամը 10:35-ին քաղաքացին դիմել է Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Նորամարգ գյուղի Մաշտոցի փողոցում այրվում է անասնագոմի տանիք: Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։15 -ին, մարվել` 11։37-ին: Այրվել է անասնագոմի տանիքի (մոտ 30 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 24 քմ հատված։

 

 --00—ԱՊ