Կապանում շինհրապարակում հրդեհ է բռնկվել, որն ինքնամարվել է․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

341614103_524218243252848_2386470051476251658_n.thumb_

Ապրիլի 19-ին, ժամը 11:02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 16 և 18 շենքերի միջնամասում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցներն այրել են ձյութ, ինչի հետևանքով տեղի է ունեցել բռնկում․ հրդեհն ինքնամարվել է։ 3 աշխատակից ստացել են այրվածքներ։

--00—ՅՄ