Սոթքում թշնամու դիպուկահարը հայ զինծառայողի է վիրավորել. իրադրության հետագա ընթացքը ճշտվում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Снимок

Ադրբեջանական կողմը Սոթք գյուղի հարակից դիրքերից կրակ է բացել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց բնակիչներից մեկը: Բնակիչը նշեց, որ դիպուկահար է աշխատել, ինչի հետևանքով ՀՀ ԶՈւ-ի զինծառայող է վիրավորվել:

Հրապարակ օրաթերթի տեղեկություններով, վիրավորում ստացած զինծառայողը ճանապարհին մահացել է։

Կապ հաստատեցինք նաև Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանի հետ, վերջինս նշեց, որ տեղեկություն չունի և ուղղորդեց՝ դիմել ՀՀ ՊՆ:

Պաշտպանության նախարարության հետ կապ հաստատել չստացվեց,  պաշտոնական հաղորդագրություն ևս չկա:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ