Թշնամին կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանում՝ կիրառելով հրաձգային զենք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

1659008455_sahman_krakoc

Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմից կորուստներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

--00—ՅՄ