«Զվարթնոցում» կանխվել է 50 մլն դրամը գերազանցող բրենդային հագուստի և ժամացույցների ներմուծման փորձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Միլան-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած 2 քաղաքացու պատկանող ուղեբեռները, ովքեր ընտրել էին մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգը:

Քաղաքացիների  5 ուղեբեռի նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում վերջիններիս մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 76 անուն ապրանք՝ բրենդային հագուստ, օծանելիք, ժամացույցներ և այլ աքսեսուարներ։ Հայտնաբերված ապրանքի ընդհանուր արժքը գերազանցել է 50 մլն դրամը:  

Միլանից Երևան ժամանած քաղաքացիների  մոտ չհայտարարագրված ապրանքներ հայտնաբերելու փաստով  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագություններ՝ ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով և տրամադրվել  ՊԵԿ իրավաբանական վարչություն:

--00—ԱՊ