Շենգավիթի բնակիչներ, փակեք փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները.իրականացվելու են աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

258742

Ապրիլի 26-ին՝ ժամը 23:00-ից ապրիլի 27-ը, ժամը 03:00-ն, Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց եւ Գարեգին Նժդեհ փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

Անվտանգության նկատառումներից ելնելով բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:

--00—ՅՄ