Անդրանիկ Քոչարյանը թմրաշրջանառության վերաբերյալ քննարկում է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

fccd183f-adcf-4f86-a9a3-1ab4212b238d.jpg

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման, ներկայիս վիճակի, հնարավոր դրսևորումների, ինչպես նաև դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցների մասին քննարկում է կայացել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ:

Դրան մասնակցել են ՀՀ ներքին գործերի, պաշտպանության, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, արդարադատության նախարարությունների, քննչական կոմիտեի, գլխավոր դատախազության, պետական եկամուտների կոմիտեի, ՀԿ–ների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից։

«Գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց մասով ներկայացրել են խնդրի վերաբերյալ առկա իրավիճակը, քննարկվել են դրա դեմ պայքարի հիմնական դրույթները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անհատն է իր գիտակցումով, գիտելիքներով և կրթվածությամբ փոխելու հասարակությունը, ուստի բոլորը պետք է լծվեն այս գործին:

Նշենք, որ ավելի վաղ Sputnik Արմենիան անդրադարձել էր վերջին շրջանում Հայաստանում նկատվող թմրամիջոցների օգտագործման աճին, մասնավորապես` դեռահասների ու երիտասարդների շրջանում տարածված «Կրիստալ» թմրամիջոցին և դրա դեմ պայքարին։

--00—ԶՀ