Վարժական հավաքի մասնակիցները փակել էին Մարտունի-Վարդենիս ճանապարհը. նրանց ավտոբուս չէին տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

b54e3fc4-c2aa-490a-855a-e125b1698dba.jpg

Վարժական հավաքի մասնակիցներին նախօրեին  դիրքերից իջեցրել են Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի մոտ: Այս մասին գրում է hraparak.am-ը:

Սակայն չեն տրամադրել ավտոբուսներ, որպեսզի հավաքի մասնակիցները վերադառնան իրենց բնակավայրեր։

Վարժական հավաքի մասնակիցները վրդովվել են այդ անտարբերությունից և փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը։

--00—ԶՀ