Կրակոցներ Երևանում հայտնի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում․ հայտնաբերվել է կրակոցի 20 հետք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Screenshot 2023-05-03 144536

Այսօր՝ մայիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանում գործող հանրահայտ, Աշոտ Բլեյանի հիմնադրած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրակոցներ են հնչել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ