Բեռլինում թույլ չեն տվել մայիսի 8-ին և 9-ին օգտագործել Ռուսաստանի, ԽՍՀՄ-ի և Ուկրաինայի դրոշները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

1110328

Գերմանիայի մայրաքաղաքում երկրորդ տարին անընդմեջ կարգելվի խորհրդային հուշահամալիրներում Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ԽՍՀՄ-ի դրոշներ ու խորհրդանշաններ կրելը, ինչը, սակայն, չի տարածվում դիվանագետների և վետերանների վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

«Այս օրերին ուշադրության կենտրոնում է գտնվում արժանի հարգանքի տուրքի մատուցումն այն ժամանակվա խորհրդային բանակի ընկած զինվորներին, որոնք այլ զինված ուժերի հետ միասին նպաստել են Գերմանիայի և ամբողջ աշխարհի ազատագրմանը նացիստական ​​բռնապետությունից», - հաղորդվում է Բեռլինի ոստիկանության կայքում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ