Թուրքիան լկտիացել է, Նիկոլը չի հասկանում, որ նրանք նվաստին, թույլին չեն խնայելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Թուրքիան լկտիացել է, Նիկոլը չի հասկանում, որ նրանք նվաստին, թույլին չեն խնայելու: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը։  
 
Բանաստեղծի կարծիքով, Շուշիի ազատագրումը ուղղակիորեն կապված էր Հայրենական Մեծ պատերազմի հետ, իսկ հիմա փորձում են մեզ համոզել, որ ոչ մի հաղթանակ էլ չի եղել։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեզ համոզել, որ ժողովուրդն արժանի էր այս պարտությանը, այն դեպքում, երբ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը և նրա ուղիղ խնդիրն է բանակում տիրող քաոսը։  
 
Պետրոսյանի պնդմամբ, մեր կյանքը Հայաստանում մի դեպքում կարող է իմաստավորված լինել, երբ մենք ունենանք Մեծ Հայաստանի հիշողությունը՝ որպես երազանք, հակառակ պարագայում, կարելի է գնալ շատ ավելի արդար ու ապահով երկրում ապրել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՍՊ