Հայ կինոռեժիսորի՝ Ցեղասպանության մասին ֆիլմը մրցանակների է արժանացել Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

befunky_collage_2023_05_12t153447_616.thumb_

Ռեժիսոր Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» կինոնկարը «Ֆիլմի լավագույն երաժշտություն» (Արտաշես Քարթալյան) և «Ֆիլմի լավագույն պրոդյուսեր» (Մանվել Սարիբեկյան) մրցանակներին է արժանացել Թուրքիայի Անատոլիական միջազգային կինոփառատոնում (International Anatolian Film Awards (AFA):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմում ներկայացված են հայ, ասորի և հույն ժողովուրդների ցեղասպանության ականատեսների վկայագրությունների և հուշագրությունների փաստագրություններ:

Ֆիլմը նաև այլ թուրքական կինոփառատոնների մրցութային ծրագրերում է ընդգրկվել, սակայն արդյունքները դեռ չեն հրապարակվել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ