Մի խումբ բուժաշխատողներ մրցանակների են արժանացել COVID-19-ով վարակվածներին բուժելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News 

․

Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին անձնվեր աշխատելու և COVID-19-ով վարակվածների բուժման գործում մեծ դերակատարություն ունեցած բժիշկները, ինչպես նաև առողջապահության զարգացման գործում արդեն իսկ ավանդ ունեցող մի խումբ երիտասարդ բժիշկներ արժանացել են «Որակի նշան» մրցանակների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխությունն անցկացվել է մարտի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Հայրենիքի նվիրյալ, բարերար Հրաչյա Պողոսյանին մրցանակ է տրվել հայրենիքին և բժշկությանը ցուցաբերած մարդասիրական աջակցության և նվիրումի համար:

«Տարվա երիտասարդ բժիշկ 2020» մրցանակը ազգանվեր գործունեության, բժշկության մեջ նոր մտքերի և գաղափարների ներդրման համար հանձնվել է Խաչիկ Համբարձումյանին, Տիգրան Պողոսյանին, Գոռ Ամիրբեկյանին, Անդրանիկ Եղիազարյանին, Վահան Պետրոսյանին, Դավիթ Համբարձումյանին, Լևոն Գրիգորյանին, Իռեն Ռաֆաելովային, Արթուր Հակոբյանին, Սոնա Սարգսյանին, Նանա Ասատուրյանին, Գոռ Անանյանին, Անուշ Գասպարյանին, Սևակ Բադալյանին, Արամ Միրիջանյանին, Գոհար Ուստաբաշյանին, Արմեն Ներսիսյանին, Հայկ Հովհաննիսյանին, Արման Բաբկենի Դանոյանին, Թամարա Ջանվելյանին, Աշոտ Հովսեփյանին, Վազգեն Մնացականյանին և Արտյոմ Մկրտչյանին:

«Տարվա նվիրյալ բժիշկ 2020» մրցանակը հայրենական բժշկության մեջ ներդրած ավանդի, անձնվեր աշխատանքի և անմնացորդ նվիրման համար ստացել են Մամիկոն Եղունյանը, Արսեն Վահրամյանը, Սևակ Շահբազյանը, Գեորգի Գրիգորյանը, Նարինե Պետրոսյանը, Տարոն Տոնոյանը, Սամվել Սոկրատի Գևորգյանը, Հակոբ Հովհաննիսյանը, Մարինա Մկրտչյանը, Էդիտա Ղարիբյանը Տիգրան Շավարշի Քոչարյանը, Աղաջանով բժիշկների ընտանիքը, Ադամյան ընտանիքը, Նունե Բաղդասարյան, Գեղամ Խանդանյանը, Արայիկ Ղարիբյանը, Վիոլետա Սարգսյանը, Ասատուր Հովսեփյանը, Սուրեն Ստեփանյանը և Զարեհ Տեր-Ավետիքյանը:

«Տարվա առաջատար բժշկական կենտրոն» մրցանակը տրվել է «Best life» հայ-ճապոնական բժշկական կենտրոնին:

«Որակի նշան 2020՝ նվիրյալ բժիշկ և տարվա երիտասարդ» մրցանակաբաշխությունն իրականացվում է «Որակի նշան» ընկերության նախաձեռնությամբ։ Մրցանակակիրները որոշվել են Հայկական բժշկական ասոցիացիայի տվյալների, հետազոտությունների և հասարակության շրջանում անցկացված հարցումների հիման վրա:

--00--ԱՀ