ՆԳ նախարարն առանձնահատուկ կարևորում է Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

1110879.jpg

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Տավուշի մարզպետարանում հանդիպել է մարզի կրթական հաստատությունների սաների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է Պարեկային ծառայության կազմավորման և մարզերում ծառայության ընդլայնման գործընթացը, նշել ստորաբաժանումներում կին ծառայողների առանձնահատուկ կարևորության մասին։

Պարեկային ծառայողները ներկաների հետ կիսվել են իրենց ծառայության մասին, ներկայացրել ընդունելության կարգի, փուլային ստուգումների, ինչպես նաև ուսումնառության գործընթացի վերաբերյալ մանրամասներ։

Հանդիպմանը ներկա էին նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և պարեկային ծառայության ղեկավարներ։

Հանդիպման ավարտին ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալ պարեկային ծառայությունում օգտագործող տեխնիկային և սպառազինությանը։

--00—ԶՀ