Սեյրան Օհանյանի կինը հրավիրում է «Կանայք հանուն համազգային միասնության» խորագրով հանդիպում-հավաքի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ruzanna-xachatryan.jpg

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը,  հրավիրում է  «Կանայք հանուն համազգային միասնության» խորագրով հանդիպում-հավաքի։

«Հարգելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, հաշվի առնելով ինձ ուղղված նամակները, զանգերը, խնդրանքները, որոնք վերաբերում են բացառապես ամեն ինչի․․․, հրավիրում եմ Ձեզ «Կանայք հանուն համազգային միասնության» խորագրով հանդիպում-հավաքի, որտեղ միասին կքննարկենք Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արդի մարտահրավերները, և ես սիրով կպատասխանեմ Ձեզ հետաքրքրող ու հուզող  բոլոր հարցերին։

Քաղաքացիների, լրատվամիջոցների ներկայացուցիչների գրանցումների համար նախապես լրացուցիչ կտեղեկացնենք», - նշված է հայտարարությունում։

--00—ԶՀ