Ըստ կուլիսային լուրերի՝ «Նախնի» դաշինքը պառակտվում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Screenshot_14

Թուրքական մեդիայում լայն տարածում են գտել գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և «Հաղթանակ» կուսակցության  (Zafer Partisi) առաջնորդ Ումիթ Օզդաղի միջև քննարկվող համաձայնագրի մասին պնդումները: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

Ըստ այդմ՝ կուսակցության առաջնորդները մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ 7 կետից բաղկացած համաձայնագիր են նախապատրաստում:

Շրջանառվող կուլիսային տեղեկությունների համաձայն՝ այս կետերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է հանգեցնեն «Հաղթանակ» կուսակցության աջակցութանը՝ Քըլըչդարօղլուին, որը նաև հանդիսանում է «Նախնի» դաշինքի անդամ։ Այդ դաշինքի առաջադրած նախագահի թեկնածուն Սինան Օղանն է, որը, սակայն, 2-րդ փուլում աջակցություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Խնդրո առարկա համաձայնագիրը նախատեսվում է վերջնական տեսքի բերել մայիսի 24-ին երկու առաջնորդների միջև տեղի ունենալիք հանդիպման ընթացքում, որին պետք է հաջորդի համատեղ մամլո ասուլիսը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ