Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Վանեցյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի նամակն ուղարկվել է ԱԱԾ։ Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Իրականացվում են ստուգողական միջոցառումներ։ Եթե կլինեն հիմնավորվող փաստեր, կտրվի ընթացք», - ասել է Վանեցյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան նկատել է, որ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին լավ է ճանաչել, և նամակում նշված՝ Մեղրիի հետ կապված հարցը ազգային անվտանգության խնդիր է, որը պարզելու կարիք կա։

«Եթե իմ օգնության կարիքը լինի, ես պատրաստ եմ օգնել», - ասել է Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ օրերս «Առաջին լրատվականը» հրապարակել էր Շիրխանյանի՝ 23 կետից բաղկացած մի նամակ՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին։    

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս