Չի կարող կրկին կալանավորվել, եթե չկան նոր հանգամանքներ․ փաստաբանը՝ Գայանե Հակոբյանի գործի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

գայանե

«Զոհվածի մոր կալանավորումն ակնհայտ ապօրինի էր»: Այդ մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Վահան Հովհաննսիյանը․

«Անձը չի կարող նույն մեղադրանքով կրկին կալանավորվել, եթե չկան նոր հանգամանքներ»,- ընդգծել է ա։ 

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր կրկին կալանավորեց վարչապետ Փաշինյանի որդուն առևանգելու համար մեղադրվող զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին՝ 1 ամիս 15 օր ժամկետով։

Գայանե Հակոբյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այս որոշումը։

--00—ՍՊ