Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

C-27J-Spartan_20171018raaf8558864_059_960x540

Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ: Այս մասին հայտարարել է արտադրող «Լեոնարդո» ընկերությունը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ինքնաթիռը նախատեսված է ռազմական տրանսպորտային առաքելությունների, հետևակի վայրէջքի, զորքերի մարտավարական աջակցության, հատուկ նշանակության ուժերի գործողությունների, մարդասիրական օգնության և աղետների հետևանքով օգնության համար։

--00—ՅՄ