ԱԶԲ-ի աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել՝ գնահատելու Հյուսիս-հարավ ճանապարհի առաջընթացը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

9f580d41-3503-452e-9c67-9a88fe08308e.jpg

Հունիսի 8-ին ԱԶԲ-ի աշխատակիցները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ համատեղ իրականացրել են աշխատանքային այց՝ գնահատելու Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 և Տրանշ-3 հատվածների առաջընթացը:

Այցի հիմնական նպատակն էր գնահատել ընթացիկ և ավարտված աշխատանքները, բացահայտել առկա խնդիրները, դրանց վերաբերյալ քննարկումներ ունենալ Ճանապարհային դեպարտամենտի գործընկերների, վերահսկող ինժեների և կապալառուների հետ՝ համապատասխան լուծումներ գտնելու համար:

Այցելության ընթացքում ԱԶԲ-ի աշխատակիցները զրույցներ են ունեցել տեղում գտնվող ինժեներների և կապալառուների հետ:

--00--ԶՀ