Կախովկայի ՀԷԿ-ում վթարի հետևանքով ՌԴ-ի կողմից վերահսկվող տարածքներում զոհերի թիվը հասել է 17-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

3a08120f-eaf7-48d6-891c-260eaa2f1962.jpg

Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վթարից հետո զոհերի թիվը հասել է 17-ի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է տարածաշրջանի կառավարության նախագահ Անդրեյ Ալեքսեենկոն։

 «Առավոտվա դրությամբ հաստատվել է 12 զոհ Գոլայա Պրիստանում և 5-ն՝ Ալյոշկիում», - գրել է նա իր Telegram ալիքում։

Ավելի վաղ հաղորդվել էր հեղեղումների հետևանքով 9 զոհի մասին:

Իսկ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածներում, ըստ BBC-ի ռուսական ծառայության, հեղեղումների հետևանքով 10 մարդ է զոհվել: 42 մարդ անհետ կորած է:

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը, որի հետևանքով տասնյակ բնակավայրեր հեղեղվել են: Կողմերը ՀԷԿ-ի գնդակոծման մեջ մեղադրում են մեկը մյուսին: Հազարավոր մարդիկ տարհանվել են թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական վերահսկողության տակ գտնվող շրջաններից:

--00--ԶՀ