Նախագահը սգո մատյանում ցավակցական գրառում է արել Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24news

58006_b

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Իտալիայի դեսպանատուն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահը ցավակցական գրառում է կատարել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ դեսպանությունում բացված սգո մատյանում և կարճատև զրույց ունեցել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի հետ:

--00—ՅՄ