Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում․ Արցախի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24news

ահ պն

ԱՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հունիսի 16- ին  ժամը 00։50-ից  04:10-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության  Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է»։ 

--00—ՍՊ