Իլոն Մասկը վարձել է դեռահասի՝ որպես ծրագրային ապահովման ինժեներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1113532.jpg

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկն իր «SpaceX» ընկերությունում աշխատանքի է ընդունել 14-ամյա Քայրան Քվազիին՝ որպես ծրագրային ապահովման ինժեներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Ես կմիանամ մոլորակի ամենաթեժ ընկերությանը՝ որպես «Starlink» թիմի ծրագրային ապահովման ինժեներ»,- ասել է դեռահասը։

Քայրան Քվազին աշխատանքի կանցնի Կալիֆորնիայի Սանտա Կլարայի համալսարանն ավարտելուց հետո, որտեղ նա բակալավրի կոչում է ստացել մաթեմատիկայի, համակարգչային գիտության և ճարտարագիտության ոլորտներում: «SpaceX»-ի ապագա աշխատակիցը բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 11 տարեկանում։

Տղայի խոսքով՝ ինքը չի զգում, որ «ձեռքից բաց է թողնում իր մանկությունը»։

--00--ԶՀ