Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից բռնագանձել ԱՄՆ-ում տները,դրանց համարժեք գումարը․Հետք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24news

l-AiozOFUGWn

Գլխավոր դատախազությունը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության 1 մլրդ 390 մլն դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին հայտնում է «Հետք»-ը։

«Հիշեցնենք՝ «Հետքը» դեռ 2020թ.-ին էր գրել, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը 2019թ. վաճառել է ամերիկյան իր բնակարաններն ու փոխարենը առանձնատուն ձեռք բերել: Գևորգյանը չէր հայտարարագրել իր բնակարանները Գլենդելում և Լոս Անջելեսում:

Արթուր Գևորգյանի մասին մեր հրապարակումից հետո Հատուկ քննչական ծառայությունը 2020թ. մարտի 11-ին քրեական գործ էր հարուցել: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրյալ է հայտարարագրման ենթակա տվյալներ թաքցնելու եւ ապօրինի հարստանալու գործով»,-գրում է լրատվամիջոցը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ