Արցախի նախագահը հրավիրել է ԱԽ նիստ՝ քննարկելու ԼՂ շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

unnamed_2.jpg

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական ընթացիկ վիճակը, մարտահրավերներն ու անելիքները:

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ ճնշումների ու սպառնալիքների շարունակական աճի պայմաններում արտաքին ու ներքին ուղղություններով առաջնահերթ ու ռազմավարական անելիքների շուրջ:

Նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին:

--00--ԶՀ