Պատրիարք Կիրիլն իր աջակցությունն է հայտնում Պուտինի ջանքերին՝ երկրում խռովությունը կանխելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

putin-kiril-e1672908454146

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերին՝ ուղղված երկրում խռովությունների կանխմանը։ Պատրիարք Կիրիլի խոսքը հրապարակվել է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում։

«Աղոթելով ներկա իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար՝ որպես Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ՝ կոչ եմ անում նրանց, ովքեր զենքը ձեռքն առած, պատրաստ են ուղղել այն իրենց եղբայրների վրա, նորից մտածել: Համընդհանուր սպառնալիքի առաջ անհրաժեշտ է պահպանել միասնականությունը, հաղթահարել դժգոհությունները և անձնական հավակնությունները: Ես աջակցում եմ Ռուսաստանի պետության ղեկավարի ջանքերին՝ ուղղված մեր երկրում խռովությունները կանխելուն»,-ասված է ուղերձում։

Ռուս Ուղղափառ Եկեղեցին դատապարտում է «Վագների» խռովությունն ու իր աջակցությունը հայտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ասվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի տարածած հայտարարությունում:

--00—ՅՄ