Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Անուշ Քլոյանի մանդատը տրվել է Արևիկ Ավետիսյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

1ef5d966-a995-4cd6-9d91-541fb6a17a1b.jpg



Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 4-ին գումարեց հերթական նիստ: Հանձնաժողովը Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու արձանագրություն կազմեց: Նախագիծը զեկուցեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

ԿԸՀ-ից հայտնում են, որ այսպիսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Անուշ Քլոյանի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ խմբակցության պտգամավոր Վիգեն Խաչատրյանի մահից հետո նրա մանդատը բաժին է հասել Անուշ Քլոյանին: Քլոյանի վերաբերյալ ԿԸՀ-ն որոշում է կայացրել հունիսի 27-ին:

--00—ԶՀ